Իրադարձություններ Հայաստանում
Երեւանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը սեպտեմբերի 26-ից 27-ը «Իզմիրլյան բժշկական կենտրոն» -ում համախմբել էր Եվրամիության եւ ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դաշնության համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների:
Գիտաժողովի շրջանակներում Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ուրոլոգիայի դպրոցը կազմակերպեց գործառական ուրոլոգիայի՝ տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումներին նվիրված դասընթացներ:
Վերջին տասնվեց տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպել է ամենամյա ժողովներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, կազմակերպության եւ համախմբվածության ցուցանիշների պահանջներին համապատասխան բարձր մակարդակի մասին:
Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն էր: Դրանք վերաբերվում էին ժամանակակից գործառական ուրոլոգիայի գիտական եւ տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների: Մանրամասնորեն անդրադարձ է կատարվել միզային եւ սեռական ոլորտների ֆունկցիոնալ խանգարումներին վերաբերող հարցերին:
Հիմնադրամն առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարհային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին, փորձելով իր հնարավորությունների սահմանում, փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ գիտաժողովը ամենամյա ամենալուրջ ստուգատեսն է թե՛ անհատ մասնագետների ոլորտում, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար, քանի որ այն թույլ է տալիս վերլուծել յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, հստակեցնել գերակայունությունները եւ նախագծել հետագա զարգացման ուղիները:
«Մեր մասնագետները պետք է իրազեկ լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք այսօր կիրառվում են ուրոլոգիական աշխարհում». մեր զրուցակիցն է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին:
– Ո՞րն է 16-րդ գիտաժողովի առանձնահատկությունը:
– Այն, որ համաժողովն ավանդական է դարձել: Հայաստանի բոլոր ուրոլոգները գիտեն, որ սեպտեմբերին տեղի է ունենալու մեծ միջոցառում, որին կարող են մասնակցել: Մեծ է նաեւ հետաքրքրությունը գիտաժողովի հանդեպ պոլիկլինիկաներում, մարզերում աշխատող բժիշկների մոտ:
– Գիտաժողովները պահանջված են…
– Այո՛, քանի որ միշտ փորձել ենք, ինչպես նաև այս գիտաժողովին, հրավիրել Եվրոպայի կամ աշխարհի որեւէ երկրից առաջադեմ մասնագետների, որպեսզի նրանք ներկայացնեն ամենանորագույն մոտեցումներն ու բուժումները: Փորձում ենք ամեն ինչ անել, որ երկրների հեռավորությունն ու օտար լեզուն չհանդիսանան պատնեշ հայ ուրոլոգների համար: Մեր մասնագետները պետք է իրազեկ լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք այսօր կիրառվում են ուրոլոգիական ոլորտում: Այս տարի համաժողովի մեկ օրը մենք հատուկ հատկացրել ենք Եվրոպական ուրոլոգիայի դպրոցին, որն անցկացվեց Եվրոպայում ընդունված կարգով՝ տալով համապատասխան գիտելիքներ, ստանալով եվրոպական կրեդիտով հավաստագիր:
– Ի՞նչ թեմաներ էին նախատեսված դասընթացներին:
– Այս անգամ թեման ընտրված էր այնպես, որը կարեւվորում էր հարակից մասնագետների հետ լուրջ շփումը: Այսինքն, դասընթացի թեման կոչվում էր ֆունկցիոնալ ուրոլոգիա, որը միաժամանակ հետաքրքիր էր նաեւ գինեկոլոգներին, սեքսոպաթոլոգներին, սխալված չեմ լինի, եթե ավելացնեմ, որ սեքսուալ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներով պետք է զբաղվեն, ինչու ոչ, ընտանեկան բժիշկները, էնդոկրինոլոգները:
– Էլ ինչո՞վ առանձնացավ համաժողովը:
– Սեպտեմբերի 27-ին հանդիսավորությամբ նշելու ենք պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը: Նրան կշնորհվի «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը՝ ի ճանաչումն Հայաստանում ուրոլոգիայի բնագավառում ունեցած բացառիկ ծառայությունների:
Ավելի ուշ կներկայացվեն վիրաբուժական թեմաներ. ռոբոտիկ, լապարասկոպիկ վիրաբուժություններ: Դեղագործական ընկերությունները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն գիտաժողովին, կցուցադրեն իրենց նորագույն բուժման մեթոդներն ու գործիքները:
– Համաժողովը, սովորաբար, ամփոփում է ոլորտի բացթողումներն ու ձեռքբերումները: Խոսենք առաջինի մասին:
– Բոլոր ոլորտներում էլ բացթողումներ կան: Գուցե կրթական համաժողովները պետք է անել տարին մի քանի անգամ, չնայած վերջին տարիներին Հայկական ուրոլոգիական ասոցիացիան բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել՝ ունենալով նաեւ մարզային այցելություններ: Այս ծրագրում մենք ներգրավվել ենք ո՛չ միայն ուրոլոգների, քանի որ մարզերում քիչ են ուրոլգները, այլ նաեւ ընտանեկան բժիշկներին: Նրանք առաջին օղակն են, ովքեր շփվում են հիվանդների հետ: Քանի որ գիտաժողովն իր հրատապությամբ կարեւորված է՝ փորձում ենք խոսել ավելի շատ ձեռքբերումների, անելիքների մասին: Ուրոլոգիական ասոցիացան միակներից է, եթե ոչ՝ միակը, որ դեռեւս համախմբված է եւ չի կիսվել բազմաթիվ մանր ասոցիացիաների:
– Ո՞րն էր գիտաժողովի հիմնական շեշտադրումը. հիվանդություններ, որոնց մասին հարկ էր խոսել:
– Եթե թեմաներն ընտրվեին ըստ հիվանդությունների հրատապության, ապա ամեն տարի թեմաները կլինեին նույնատիպ, ասենք, օրինակ՝ քաղցկեղ, միզաքարային հիվանդություն եւ այլն: Բայց մենք քայլ առ քայլ, մեթոդաբար փորձում ենք լուսաբանել բոլոր թեմաները: Որպես կանոն, համաժողովների ժամանակ, երբ կա կրթական մաս, ավելի շատ փորձագետներն են խոսում: Մենք հրավիրել ենք այդ ոլորտի լավագույններին:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն